շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Բնության պահպանությունը ինքնության, հիշողության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարար

Բնության պահպանությունը ինքնության, հիշողության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարար

COP17-ի շրջանակում համաժողովի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացմանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։

Ելույթում նախարարն ընդգծել է բնության և մշակույթի անքակտելի կապը՝ հայկական դուդուկի օրինակով․ ծիրանենու փայտն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը վերածվում են հնչյունի, որը միավորում է մարդկանց՝ լեզուներից ու սահմաններից անկախ։

Բնության պահպանությունը նաև ինքնության, հիշողության և մշակութային ժառանգության պահպանությունն է։ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարգումը, ավանդական գիտելիքների արժևորումն ու որոշումների կայացմանը լիարժեք մասնակցությունը։

Նախարարն անդրադարձել է նաև քննարկման ներկայացվող «Բնություն և մշակույթ» Էրեբունի-Երևան հռչակագրին՝ շեշտելով ժառանգության համատեղ պահպանության և համայնքներին հասանելի ու կայուն ֆինանսավորման անհրաժեշտությանը։

  • Կիսվել: