երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Oրենքը չի ազդի ծխախոտի արտադրության և արտահանման վրա. ծխողների թիվը ամեն օր 1-2 տոկոսով կնվազի

Oրենքը չի ազդի ծխախոտի արտադրության և արտահանման վրա. ծխողների թիվը ամեն օր 1-2 տոկոսով կնվազի

Հակածխախոտային օրենքը մշակելիս Հայաստանի առողջապահության նախարարությունը հաշվի է առել համանման օրենսդրություն ունեցող մյուս երկրների փորձը. օրենքը չի ազդի հանրապետությունում ծխախոտային արտադրանքի արտադրության եւ արտահանման վրա: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Օրենսդությունը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն այն փաստից կախված, թե վերջնարդյունքում ինչպիսի միջոցառումներ կընտրվեն: Եթե այս օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում ներկայացվի օրենքի տեսքով, ապա Հայաստանում ծխողների թիվը ամեն օր 1-2 տոկոսով կկրճատվի»,- նշեց փոխնախարարը:

Ըստ Նանուշյանի՝ այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է միայն Հայաստանում ծխախոտի գործածման ծավալների կրճատումը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

 

  • Կիսվել: