շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Օր-օրի աճող հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման. Դավիթ Անանյանը միացել է «Հայաքվեին»

Օր-օրի աճող հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման. Դավիթ Անանյանը միացել է «Հայաքվեին»

Էլեկտրոնային ստորագրությամբ «Հայաքվե»-ին միանալու հնարավորությունն առաջանալու պահից անմիջապես իրագործել եմ այն, քանի որ այս շարժումը, բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նաեւ նշել է. «Առաջնային մանդատով կամարտահայտության մի բացառիկ հնարավորություն կարող է ընձեռվել ժողովրդին (բացառիկ, քանի որ նախաձեռնողն առաջին անգամ իշխանությունը չէ), որն էլ իր կամարտահայտությամբ շատ հարցերի պատասխան կտա:

Իշխանական և մերձիշխանական ուժերի ակնհայտ անհանգստության ու ապօրինի հակազդեցության փաստերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ օր-օրի աճող լայն հասարակական աշխուժության մեծացումն ու հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման:

Կատարե՛ք ձեր քայլը, հարգելի հայրենակիցներ, անտարբերությունը տանում է դեպի չգոյություն»։

  • Կիսվել: