կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Մանուկյան

Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Մանուկյան

Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը։ Այս մասին ասված է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում․

«Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում։

Այդ հոսանքն արդեն իսկ առողջացնում, նոր հույս ու հավատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարավոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։

Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը, ինքնավստահությունը և այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը»: 

  • Կիսվել: