ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ողջունում եմ նախագահի թեկնածուի՝ Արցախ կատարած այցը. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայե

Ողջունում եմ նախագահի թեկնածուի՝ Արցախ կատարած այցը. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայե

Շնորհակալություն եմ հայտնում Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետայոյին Արցախ կատարած այցի համար և ցանկանում եմ ողջունել նրանց համոզմունքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն:

«Սա համընդհանուր գործ է, պայքար մեր քաղաքակրթության համար։ Կիսում եմ նրանց հույզերը այն հայերի նկատմամբ, որոնք զոհվել են Ադրբեջանի դեմ պատերազմում»,- հավելել է նա:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Արցախ և Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

  • Կիսվել: