կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Արցախ։ Նա Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Վալերի Պեկրեսին Արցախ կատարած այցի ժամանակ ուղեկցել են Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության բարձաստիճան անդամներ՝ Միշել Բարնիեն և Բրունո Ռիտայիոն։ Ստեփանակերտում Պեկրեսը հանդիպել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ ֆրանսիական «France Télévisions» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենիի հաղորդմամբ՝ Պեկրեսի այցը կայացել է դեկտեմբերի 22-ին:

Լրագրողի խոսքով ՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, ներառյալ France TV-ն ՝ անվտանգության նկատառումներով:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: