կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է պատասխանատուն, բայց փրկվել է 20-30000 զինվորի կյանք. Նազարյան

Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է պատասխանատուն, բայց փրկվել է 20-30000 զինվորի կյանք. Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, բայց փրկվել է 20-30 հազար զինվորի կյանք:

«Ես ընդունում եմ սա, և հետևություններ կլինեն: Հենց այդ պատասխանատվությունն է մղել վարչապետին ստորագրել եռակողմ հայտարարությունը, որով կանգ են առել տվյալ պահին խիստ վտանգավոր ռազմական գործողությունները:

Դրանով փրկվել է 20-30 հազար զինվորի կյանք, պահպանվել է Ստեփանակերտը՝ Արցախի առանցքը։ Միաժամանակ, չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև վերջին 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Արցախի խնդիրը։

Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժային հարաբերությունների տեղաշարժերի հետևանք», - գրել է նա։

  • Կիսվել: