Ոչ մեկն Արցախի ինքորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ընկալումներին. Բեքարյան
Պետական կառավարման համակարգը վարչապետի կողմից հայտարարված է հակահեղափոխական։ Այս մասին այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Ինստիտուտներն անգործության են մատնված և անգործության են մատնվում ամեն ժամվա կտրվածքով», - ասաց նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Բեքարյանը նշեց․
«Կարմիր գիծ առաջին. ահավոր հարված Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանն ու իրացման գործընթացին։ Ասում են՝ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Բայց իրավունքը ճաշակի դաշտում չէ։ Ոչ մեկն Արցախի ինքորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին և ընկալումներին։ Եթե դրոշակդ տանում ես այս թեզով, տորպեդահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը։ Երբ հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դու ոտնահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը, որի երաշխավորն ես»։