Ո՛ր երկիրը քանի՛ խաղաղապահ է ուղարկում Ղազախստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռուսական ռազմական բլոկի ոչ ավելի քան 3000 զինվորական կժամանի Ղազախստան: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այդ երկիրը Ղազախստան կուղարկի 100-300 հոգանոց խաղաղապահ վաշտ, իսկ Տաջիկստանը՝ մոտ 200 զինծառայող:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Ղազախստան է ուղարկել իր զինվորականներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կազմում։
«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 70 զինծառայողի մասին է, ովքեր զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։