կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ո՞ր դեպքում Թուրքիան նոր պատերազմ կհրահրի․ Մակիենկո

Ո՞ր դեպքում Թուրքիան նոր պատերազմ կհրահրի․ Մակիենկո

Պատերազմը ավարտվել է, բայց Ադրբեջանը իր ռազմական բյուջեն է ավելացնում, գրոհային նոր ռազմական տեխնիկա է գնում, Թուրքիան այնտեղ ռազմաբազա է կառուցում, համատեղ զորավարժություններ են սկսում։ Այս մասին գրել է քաղաքագիտության դոկտոր Կոնստանտին Մակիենկոն:

՛՛Սա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ունեն նոր թիրախ։ Նրանք ցանկանում են կտրել Հայաստանի ցամաքային սահմանը Իրանի հետ։ Ուրեմն` երբ Թուրքիայի և Ադրբեջանի առջև բացվի Մեղրիի միջանցքը, սկսվելու են իրենց կողմից տարբեր տեսակի պրովոկացիաներ։

Երբ Հայաստանը փորձի պատասխանել այդ պրովոկացիաներին` Թուրքիան հրահրելու է նոր պատերազմ։ Թուրքիան առաջին անգամ 200 տարվա մեջ հնարավորություն է ստացել ծավալվելու դեպի հյուսիս-արևելք և հենց այնպես կանգ չի առնելու՛՛,-նշել է նա: 

 

 

  • Կիսվել: