կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Օ դը Ֆրանս տարածաշրջանը հաստատում է Արցախին իր աջակցությունը. շրջանի նախագահ

Օ դը Ֆրանս տարածաշրջանը հաստատում է Արցախին իր աջակցությունը. շրջանի նախագահ

Արցախի հետ համատեղ հռչակագիր ստորագրելով՝ Օ դը Ֆրանս տարածաշրջանը հաստատում է այս տոկուն ժողովրդին իր աջակցությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանը։

«Որևէ մեկը չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի էթնիկ զտումների և խեղդման վրա»,- նշել է ֆրանսիացի պաշտոնյան:

Ավելի վաղ Արցախի ԱԳ նախարարը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահը ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն:

 

  • Կիսվել: