ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նվազագույն աշխատավարձով մենք չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում՝ մարդիկ կհեռանան. Սուքիասյան

Նվազագույն աշխատավարձով մենք չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում՝ մարդիկ կհեռանան. Սուքիասյան

Ինձ գումար էին վճարել, ես ԱԺ-ում ճշտելուց հետո թե ինչքան է, միանգամից այն ուղղեցի հիմնադրամներից մեկին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք երբևէ ստացել է պարգևավճար:

Սուքիասյանը հայտնեց, որ ինքը չի ստացել, սակայն անդրադառնալով պատգամավորների աշխատավարձի չափին, ասաց.

«Ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորները այդքան քիչ աշխատավարձ են ստանում: Խոսքը իմ մասին չէ: Միայն պատգամավորների մասին չէ խոսքը․ նվազագույն աշխատավարձով մենք չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում՝ մարդիկ կհեռանան»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորի խոսքով, եթե բարձրացնում ես աշխատավարձը, այդ աշխատավարձին հայտ ներկայացնողների կրթական մակարդակը ավելի բարձր է լինում: Եթե ցածր է, մարդը հասկանում է, որ այդ աշխատավարձը իրենը չի, մինչև անգամ հայտ չի ներկայացնում:

«Հիմա մենք պետք է շատ բարձրացնենք, որպեսզի լավագույն կադրերը գան և պետական տարբեր մարմիններ, և Ազգային ժողով: Ես, օրինակ՝ շատ կուզեի այստեղ Ազգային ժողովի օգնականների ինստիտուտն էլ բարձր աշխատավարձով լիներ։ Որովհետև, եթե ավելի խելացի մարդ լինի, չի գա Ազգային ժողով, կգնա մասնավոր հատվածում կաշխատի»,- ընդգծում է պատգամավորը։ 

  • Կիսվել: