հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան, ու չեն կարող լինել այս փուլում․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարության մասին

Նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան, ու չեն կարող լինել այս փուլում․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարության մասին

Երեկ վարչապետն իր ուղիղ եթերում նկատի ուներ, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների, և եթե դրա ընթացքում լիներ որևիցե առաջարկ, որը ընդունելի կլիներ մեզ համար, դա կդրվեր ՀՀ և ԱՀ ժողովրդի քննարկմանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլացիայի:

«Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան ու չեն կարող լինել այս փուլում, ցավոք։

Պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը: Կարող եմ ուրախացնել համաքաղաքացիներին. այսօր այդ դրական կողմերն ավելի շատ են, կարելի է ասել՝ անսպասելիությունը, անհավատ վիճակն արդեն անցել է, և կոնկրետ գործողություններ են տեղի ունենում: Կարող եմ ասել, որ մեր բանակը, մեր տղերքն ու մեր կամքը բավականին բարձր մակարդակում են, և դա ապացուցում ենք թշնամու մռութին տալով,- նշել է Սիմոյնաը:

  • Կիսվել: