կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Նույն դերակարատներն են, նույն բանն են ուզում. Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով. Ալեն Սիմոնյան

Նույն դերակարատներն են, նույն բանն են ուզում. Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով. Ալեն Սիմոնյան

Դերակատարները միշտ նույն են, նույն քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են. հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարց է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարմանը:

«Որեւիցե նոր բան այստեղ չենք տեսնում եւ որեւիցե անսպասելի ու անծանոթ բան չենք տեսնում: Այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, նույնը կրկնությունն է: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով: Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակն է: Ինչո՞ւ պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք հին իրադարձությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞վ դուրս գա փողոց եւ պահանջի իշխանության հրաժարականը, որ իշխանության համար ընդունելի լինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է մեզ համար դա ընդունելի լինի եւ ինչի՞ համար պետք է պետք է դրա մասին մտածենք: Հիմա քաղաքական ընդդիմությունը հայտ է ներկայացրել, նույն մարդիկ են, նույն խոսույթն է եւ նույն բանն են  ուզում անել: Մենք նոր էմոցիա դրա հետ կապված չունենք»:

Դիտարկմանը՝ հավաքը բազմամարդ է, այդքան մարդ դժգոհ է ձեզնից, Սիմոնյանը նշեց, որ անհնար է, որ որևէ երկրում, որևէ իշխանություն, այդ թվում նաև իրենք 100 տոկոսանոց աջակցություն ու 100 տոկոսանոց ընկալում ունենա և իրենք դրանից ենթադրություն են անում, որ աշխատանքն ավելի պետք է ուժեղացնեն և մարդկանց հասցնեն այն ամենը, ինչ կատարվում է և ինչ են կարծում․

«Կարծիքների բախում է, ես որևէ արտառոց բան չեմ, տեսնում բոլոր երկրներում պետք է լինեն ընդդիմություններ, ընդդիմությունն իր օրակարգը պետք է առաջարկի հանրությանը, հանրության մի մասը պետք է սատարի։ Դա է տեղի ունենում և դա նորմալ ժողովրդավարական պրոցես է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ այն տեսանյութին, որը Շարժումը հրապարակել էր՝ մատնանշելով Փաշինյանի ստերը։ Սիմոնյանը նշեց, որ այդ տեսանյութը բացարձակ մանիպուլացիա է։

«Տարբեր ժամանակահատվածների տարբեր քաղաքական ելույթներ համեմատելը դա աբսուրդ ու մանիպուլյացիա է, փորձում են լայն մասսաների վրա ազդեցություն ունենալ, բայց իրականությունը ահավոր արագ է փոխվում, ժամը մեկ այլ իրականության մեջ ենք հայտնվում և փորձել համեմատել 5 տարի առաջ տեղի ունեցած հայտարարությունները և ասել՝ էն օրը դուք այս էիք ասում, հիմա այլ բան, դա աբսուրդ է»,- ասաց նա

Հարցին՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ամենասկզբից այո, բայց հիմա ավելի շատ զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման գործերով»:

 

  • Կիսվել: