շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նրանց տեսակը Փաշինյանի մոտենալուց գույնը քցող տեսակ է․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

Նրանց տեսակը Փաշինյանի մոտենալուց գույնը քցող տեսակ է․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

Այսօր Ռուբեն Հայրապետյանի ու նրա նմանների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միայն այն պատճառով, որ դա թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին, ով նշել էր, որ իրենք վախեցող տեսակի ներկայացուցիչ չեն։

«Ես գիտեմ, ՀՀ քաղաքացիները գիտեն, թե դուք որ տեսակն եք: Դուք զինվորական բժշկին ախրանիկներով, քացիով ծեծող տեսակ եք, դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, ախրանիկներով ման եկող տեսակ եք: ՀՀ քաղաքացին ու մեր իշխանությունն այդ տեսակը չէ ու մենք չենք դառնալու այդ տեսակը: Նրանց տեսակը վերացող տեսակ է ու վերանալու է ՀՀ տարածքից: Նրանց տեսակը դատական հայցերի ժամանակ հիվանդացող տեսակ է, բոլոր երգիչ-երգչուհիներից ստորագրություն խնդրող տեսակ է: Նրանց տեսակը Նիկոլ Փաշինյանի մոտենալուց գույնը քցող տեսակ է: Կարծում եմ հասկանալի է, թե ում մասին է խոսքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, որ մի գեղեցիկ օր ինքն է պառկեցնելու ոմանց ու ոտքերը մաքրելու նրանց վրա, Սիմոնյանն ասաց․

«Մենք մարդակեր, մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակ չենք: Նրանք՝ ատելիներով, որ ատում են բոլորին, կարծում են, որ մենք հրեշ պետք է դառնանք: Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին ու հորդորում չտրվել սադրանքներին: ՀՀ իշխանությունն ուժեղ է քան երբվևէ, ուժեղ է ձեզանով: Մենք այդ տեսակը չենք դառնալու: Նրանք ուզում են մեզ իրենց նման դարձնել, ինչը չի դառնալու: Հայաստանում միայն օրենքն է գործում»:

  • Կիսվել: