Նորվեգիան 100 «Միստրալ» ԶՀՀ է տրամադրել Ուկրաինային
Նորվեգիան 100 միավոր «Միստրալ» զենիթահրթիռային համալիր է ուղարկել Ուկրաինային՝ ի պատասխան տարբեր զինատեսակներ տրամադրելու Կիեւի խնդրանքին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սկանդինավյան երկրի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել էր Օսլոյին զենք ուղարկել իր երկիր, մասնավորապես՝ «Գարպուն» հականավային հրթիռներ եւ NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրներ: