չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Նոր նախագիծ. ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություն տրամադրողները կպատժվեն

Նոր նախագիծ. ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություն տրամադրողները կպատժվեն

Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է՝ ազատազրկմամբ հինգից յոթ տարի ժամկետով:

Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը:

 

Պատգամավորը նշում է, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով:

  • Կիսվել: