Նոր հնարավորություն ԱԺ-ին. կառավարությունը նախագիծ է ներկայացրել
Խորհրդարանում այսօր նիստ է գումարել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր։
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը ներկայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով՝ օրենքի նպատակն այն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը նոր անդամի ընտրություն կատարել, ինչը հնարավորություն կտա ժամանակային առումով ապահովել մարմնի բոլոր անդամների ներկայությունը։


