շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նիկոլն ուզում է և առաջարկում է բոլորիս մոռանալ պատերազմը. Նիկոլիզմի պարտությունը. Միքայել Մինասյան

Նիկոլն ուզում է և առաջարկում է բոլորիս մոռանալ պատերազմը. Նիկոլիզմի պարտությունը. Միքայել Մինասյան

Պարտության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ պատերազմում պարտությունն, ըստ էության, դարձավ նիկոլիզմի ողջ գաղափարախոսության պարտությունը: Սուտը, որի վրա Նիկոլն ու իր թիմը կառուցում էին իրենց համար նոր և հարմարավետ Հայաստան, բացահայտվեց ու ակնհայտ դարձավ: Այս մասին իր Տելեգրամի ալիքում գրել է Միքայել Մինասյանը՝ նշելով,որ պատահական չէր, երբ պատերազմի առաջին օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլը հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ պատահի մենք մեզ պարտված չենք համարելու»։

Մինասյանը գրել է, որ Նիկոլը գիտեր, թե ինչի մասին է խոսում և խոսքերը պատահական չէին՝ ընտրելով զոհի կարգավիճակը, որ շատ հարմար է, քանի որ դու ոչնչում մեղավոր չես: «Նայեք նիկոլական քարոզչության թեզերին, և դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեղավորը նախկին իշխանությունն է, Ադրբեջանը, Թուրքիան, սիրիացի վարձկանները, Ռուսաստանը՝ բոլորը, բացի Նիկոլից: Նախկինում՝ տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած ժամանակներում, դա գուցե աշխատեր։ Դժբախտությունը (դե կամ էլ հմայքը՝ նայած, թե ում կողմից ես) ներկա ժամանակներում այն է, որ բոլոր քայլերը արձանագրված են. Բոլոր հայտարարություններն արխիվացված են։ Բոլոր ուղիղ եթերները պահպանված են։ Այլևս անհնար է ստել: Այս ամենը հանգեցնում է նրան, որ պարտության մեղքը հնարավոր չէ բարդել սիրիացի վարձկանի, եղանակի և նախկին իշխանության վրա: Մեղավորն ակնհայտ է, որքան էլ նա չի ուզում լինել մեղավոր, այլ ուզում է լինել ընդամենը պատասխանատու»:

Մինասյանը նշել է, որ դա պարտություն է ոչ միայն և ոչ այնքան պատերազմում. «Պատերազմում պարտության մեղքը ստիպում է հասարակությանը վերաիմաստավորել վերջին 3 տարիների իր բոլոր գործողությունները։ Արծրունական ստին հլու-հնազանդ հավատալը ստիպում է հիշել այն բոլոր ստերը, որ հասարակությունը կուլ տվեց Նիկոլի իշխանության երեք տարիների ընթացքում։ : Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Նիկոլը ժխտել իր ատելությունն Արցախի նկատմամբ ստիպում է հասարակությանը հիշել այն, թե ինչպես է նա ծաղրել նրանց, ովքեր այդ մասին խոսել են 3 տարի առաջ: Եւ պատերազմում պարտությունը նրա պոպուլիստական գաղափարախոսության՝  նիկոլիզմի ձախողումն է»:

 

Մինասյանը նշել է, որ Նիկոլն ուզում է (և առաջարկում է մեզ բոլորիս) պատերազմը մոռանալ՝ որպես սարսափելի երազ. «Նրան այլևս չի մտահոգում պատերազմի հետ կապված որևէ բան։ Հիշեք՝ նրա հարբած ուղիղ եթերները ժողովրդի վրեժխնդրության, նստավայրից գողացված ժամացույցի մասին և նոյեմբերին ընդունված օրինագիծը՝ ղեկին ծխելու համար տուգանքների մասին: Զոհվածներին, վիրավորներին, անհետ կորածներին և գերիներին, և հենց պարտությունը նրա գրպանային քարոզչամեքենաները դիտարկում են միայն ներքաղաքական պայքարի համատեքստում ։ Եվ ստից, պարտությունից, մարդկային կորուստներից ընկճված հասարակությունը (համենայնդեպս դրա մի մասը) կարող է ընդունել այդ մոտեցումը։ Կարելի է չնկատել պարտությունը, Նիկոլն ու նրա աջակիցները հենց դրանով են զբաղված, բայց չընդունելով պարտությունը՝ մենք դրանից դասեր չենք քաղում և չենք շրջում այդ էջը։ Ձևացնելով, թե պարտություն չի եղել, մենք այն շարունակում ենք, այն դարձնում ենք մշտական։ Քաղած դասերը, գիտակցած և վերականգնած պարտությունն այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր Հայաստանը»,- գրել է Մինասյանը:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ:

  • Կիսվել: