ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլի հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար․ Աշոտյան

Նիկոլի հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար․ Աշոտյան

Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար։ Նիկոլի նշանակած բազմաթիվ самодур նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր, տնօրեններ և պատգամավորներ մակաբուծում են իրենց գործը պրոֆեսիոնալ, լուռումունջ կատարող մասնագետների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Գրառումը՝ ստորև․

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը», - կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը:

Սակայն այդ դժգոհության պատճառը «հեղափոխությունը» չէ: Գաղտնիք չէ, որ անցյալ տարի ապրիլին մեր իշխանության դեմ էին դուրս եկել նաև այս համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բայց տարիների վաստակ, փորձ, գիտելիք ունեցող մարդիկ անցյալ տարվա ապրիլից հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց գլխին շեֆ են կարգել բազմապիսի կիսագրագետ իշխանիկների, որոնց թե ինտելեկտուալ մակարդակը, թե կենսափորձը, թե բարոյական նկարագիրը չի կարող բավարարել անգամ սեփական շրջապատը, ուր մնաց՝ հարյուրավոր մարդկանցից բաղկացած, պարտականություններ ունեցող կոլեկտիվներ ղեկավարելու համար:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը «մեր դեմ խաղ չկա» արատավոր հոգեկերտվածքի, մտավոր սնանկության ու դաստիարակության վակուումի կրողներ են, որոնք պետական կառավարաման արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են:

Պետական համակարգում աշխատող մարդկանց շնորհիվ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել համակարգային կոլլապս: Նիկոլի նշանակած բազմաթիվ самодур նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր, տնօրեններ և պատգամավորներ մակաբուծում են իրենց գործը պրոֆեսիոնալ, լուռումունջ կատարող մասնագետների վրա:

Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»,– գրել է Արմեն Աշոտյանը:

ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր․

«Հերիք ա էս կեղծիքի մեջ գալ ու ինչ-որ բան անել։ Վարչապետի կաբինետում խոսակցություններ են տեղի ունեցել, ասել են՝ այդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում տնտեսական կոլապս է տեղի ունենալու, որովհետև ավել լավ է կապիտալ ծախսերն ինչ-որ կերպ արվի, որպեսզի փողն ինչ-որ տեղ պտտվի: Մեր բոլոր արդյունքներն այսօր ի հեճուկս բոլոր նախարարությունների է, ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահները միշտ պատճառներ ներկայացնում են: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ: ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ մեր երկրում փոփոխություններ լինեն»։

  • Կիսվել: