կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա աշխատանքային այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: 

«Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,-գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Նիկոլ Փաշինյանի հետ Իրան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 12 մարդ:

Տեսանյութն՝ այստեղ

  • Կիսվել: