շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Նիկոլ Փաշինյանը Պրահայում կմասնակցի GLOBSEC-2025 ֆորումին

Նիկոլ Փաշինյանը Պրահայում կմասնակցի GLOBSEC-2025 ֆորումին

Պրահայում կմասնակցեմ GLOBSEC-2025 ֆորումին: Այդ մասին սոցկայքում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։

  • Կիսվել: