Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Այսօր Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Փաշինյանի ելույթ նախատեսված է տեղի ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին):
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին նրանք լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարություններով:
Վարչապետը երեկ է մեկնել Ստրասբուրգ:


