ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «րոպե առ րոպե թուլանում է»՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատճառով. CNBC

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «րոպե առ րոպե թուլանում է»՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատճառով. CNBC

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «րոպե առ րոպե  թուլանում է»՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատճառով, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետը, կարծես թե, չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին աջակցություն, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով վերլուծաբաններին։

«Շատ երկար ժամանակ սա պատերազմ էր, որն անտեսվում էր շատերի կողմից», - CNBC-ին ասել է Eurasia Group քաղաքական ռիսկերի խորհրդատվական կազմակերպության եվրասիական քաղաքական ռիսկերի վերլուծաբան Թինաթին Ջափարիձեն:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ու այն կողմում բռնկումներ են եղել, ընդ որում,  մի քանի օր առաջվա վերջին բռնկումն ամենաակնհայտ ազդանշանն է այն մասին, որ պատերազմի վերադառնալու հնարավորությունները պոտենցիալ մոտ են, եթե պատշաճ խաղաղ բանակցություններ չանցկացվեն»,- ասել է Ջափարիձեն։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը հենվել է Ռուսաստանի վրա՝ որպես անվտանգության երաշխավոր։ Սակայն, իշխանություններն ավելի ու ավելի են հիասթափվում նրանից, ինչ նրանք համարում են Կրեմլի՝ երկրին աջակցելու ցանկության բացակայություն:

 

 

  • Կիսվել: