հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ. Իոաննիսյան

Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ. Իոաննիսյան

Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու ակնարկում, որ այդ մարդիկ հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իսկ հիմա էլ կոնկրետ մարդկանց առաջ (ՍԴ) տանելու շահ ունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ԿՀ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա հավելել է. ՛՛Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ (համեստորեն չասեմ, թե երբ եմ «իմացել» հեղափոխության մասին): Որևէ մեկին ՍԴ տանելու շահ չունեմ, այդ պաշտոնում որևէ մեկի լոբինգով երբեք չեմ զբաղվել:

Անընդունելի է որևէ հարցի շուրջ բոլոր քննադատողների մասին այդ կերպ արտահայտվելը: ... Չէ՞, որ ամեն կոռումպացված չինովնիկի պատճառով մենք վարչապետին կոռուպցիոներ չենք անվանում՛՛:

  • Կիսվել: