երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը

ՆԱՏՕ-ն ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը

ՆԱՏՕ-ն ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը և կարևորում տարածաշրջանում կայունության հաստատումը: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի լխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Սա իսկապես լավ լուր է: ՆԱՏՕ-ն արժեվորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և աջակցում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խորացմանը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ֆրանսիայի կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

 

 

  • Կիսվել: