չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա. Գերմանիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա. Գերմանիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայի նոր երկրների։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։

 

«Այս պահին ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում, ուստի, ես Մոսկվայում երկար քննարկում ունեցա Ռուսաստանի արտգործնախարարի (Սերգեյ Լավրով) հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք ընդհանրապես վիճում»,-ասել է Բերբոկը։

Պատասխանելով ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության մասին հարցին՝ նախարարը պատասխանել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայում օրակարգում չէ»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։

Նրա խոսքով, Դոնբասի բնակիչները երկար ժամանակ տուժել են պատերազմից։ «Խոսքն այս մասին է, այլ ոչ թե ՆԱՏՕ ուղիղ մուտքի»,- մատնանշել է ԱԳՆ ղեկավարը։ Բերբոկը նշել է, որ «ամենակարևոր խնդիրն» է հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով։

  • Կիսվել: