ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Թուրքիային դաշինքից բացառելու կոչերին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձագանքել է Թուրքիային Հյուսիսատլանտյան դաշինքից բացառելու կոչերին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն, ի տարբերություն Եվրամիության, չի նախատեսում դաշինքի անդամներից մեկի դեմ միջոցներ ձեռք առնելու մեխանիզմներ մշակել:
Ստոլտենբերգն ընդգծել է Անկարայի դերը Սիրիայի հյուսիս-արևելքում բռնության կրճատման գործում: Վերջինս նշել է, որ դաշնակիցները բացեիբաց են մտքեր փոխանակում, իսկ Թուրքիան ավելի շատ փախստականների է ընդունել, քան դաշինքի որևէ այլ անդամ: