շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նաթան, Վահան և Հայկազուն սրբազանները նույնպես ժամանեցին ՔԿ (ուղիղ)

Նաթան, Վահան և Հայկազուն սրբազանները նույնպես ժամանեցին ՔԿ (ուղիղ)

Քիչ առաջ Քննչական կոմիտե հարցաքննության եկան Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ՝ Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները։ Ենթադրվում է, որ նրանց նույնպես կարգելվի բացակայել երկրից։

Լրագրողների հետ զրույցում Վահան Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ սա եզակի դեպք է, երբ դատարանը միջամտում է եկեղեցու գործերին։

«Վահան Սրբազանը ծանուցում է ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, նա անձեռնմխելի է, սա արկածախնդրություն է եւ ուղղված է պետության դեմ»,– ասել է նա։

  • Կիսվել: