կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։

  • Կիսվել: