երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ սահմանապահներն ունեն բավարար փորձ «Զվարթնոց»-ում հսկողություն իրականացնելու՝ առանց ՌԴ-ի աջակցության. վարչապետ

ՀՀ սահմանապահներն ունեն բավարար փորձ «Զվարթնոց»-ում հսկողություն իրականացնելու՝ առանց ՌԴ-ի աջակցության. վարչապետ

Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որ ծառայությունը բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հսկողություն իրականացնելու՝ առանց ռուսական կողմի աջակցությամբ։  Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։

«ՀՀ սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է նաև, որ ծառայությունն արդեն  բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի՝ առանց ռուսական կողմի աջակցությամբ։ Սա է ողջ նամակի բովանդակությունը»,-եզրափակեց վարչապետը։

  • Կիսվել: