երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նամակ այն քաղաքացիներին, ովքեր ապրում են պատմամշակութային շենքում. նախարարն իրազեկման արշավ է սկսել

Նամակ այն քաղաքացիներին, ովքեր ապրում են պատմամշակութային շենքում. նախարարն իրազեկման արշավ է սկսել

Բաղրամյան 8 հասցեից մեկնարկել է իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով:

Նախաձեռնության մասնակիցները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկատվական թերթիկներ են բաժանել քաղաքացիներին, որտեղ հակիրճ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու պայմանները:

Նախարարը հայտնեց, որ այս նախաձեռնության շրջանակում նաև կայցելեն քաղաքացիներին, կթակեն նրանց դռները և կբացատրեն, թե ինչպիսի նշանակության շենքում են նրանք ապրում և ինչպես պետք է վարվեն այդ շենքի հետ։ Ըստ նրա՝ այս քայլերը էապես կբարելավեն հուշարձանային արժեք ունեցող շենքերի վիճակը։ Ի դեպ, նախաձեռնությանը կարող են միանալ նաև կարմավորներ։

Իրազեկման արշավի առաջին կանգառներն են՝ ՀՀ Արարատի, ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզերը․ Հայաստանի մյուս մարզերում, առաջիկայում ևս կլինեն իրազեկման նման արշավներ։

  • Կիսվել: