երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը

Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Mitsubishi» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: