ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ապատեղեկատվական արշավներն ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում․ վարչապետի խոսնակ

Ապատեղեկատվական արշավներն ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում․ վարչապետի խոսնակ

Որքան մոտենում ենք ընտրությունների օրվան, այնքան ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում ապատեղեկատվական արշավները։ Արձանագրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի, deepfake մանիպուլյացիաների և բոտային ցանցերով համակարգված տարածումների աճ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Նման բովանդակությունը հաճախ շրջանառվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տարբերանշաններով՝ հանրային վստահությունը շահարկելու նպատակով։ Այդ համատեքստում հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը՝ արձագանքելով իր անունից տարածվող կեղծ նյութերին»,- նշել է նա։

  • Կիսվել: