երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։

«Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,-նշել է նա։

Նշենք, որ նա մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

  • Կիսվել: