շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ, այդ խոստումը բացատրվեց մեր պատվիրակությանը նախագահականում. Մանուկյան

Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ, այդ խոստումը բացատրվեց մեր պատվիրակությանը նախագահականում. Մանուկյան

Սահմանադրության մեջ նախատեսված է, որ Գլխավոր շտաբի պետին հնարավոր չէ հանել աշխատանքից: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Հայրենքի փրկության շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ  ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գործը գնաց նախագահի մոտ: Նախագահը ընդունեց ճիշտ որոշում, թուղթը վերադարձրեց վարչապետին: Վարչապետը նորից նույն թուղթն ուղարկեց նախագահին:

Մեր պահանջն էր, որ նախագահը դա ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց ՍԴ: Բայց իրավաբանները գտան մի ձեւ, որ մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող:

Այդ արանքում Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ: Այդ խոստումը եւ այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահական: Այսինքն՝ ինչ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ: Մենք եւս մի քայլ արեցինք, բայց ունենք առջեւում պայքարելու ժամանակ՛՛:

 

  • Կիսվել: