ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, լեզվի պահպանման բոլոր իրավունքներից․ ՀՀ նախագահ

Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, լեզվի պահպանման բոլոր իրավունքներից․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:

Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանման բոլոր իրավունքներից և ազատություններից:

Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս լուսավոր տոնը Հայաստանի ասորական համայնքի և աշխարհասփյուռ ասորիների համար հարատև խաղաղության, երջանկության և նորանոր ձեռքբերումների սկիզբ դառնա»:

  • Կիսվել: