շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրբիլում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Մասուդ Բարզանիի հանդիպումը

Էրբիլում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Մասուդ Բարզանիի հանդիպումը

Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մասուդ Բարզանիի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

ՀՀ նախագահն այնուհետև կայցելի Էրբիլի պատմական պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։ Այցի ավարտին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: