շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեր երկրների միջև բարեկամական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Չինաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումն ու ընդլայնումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Այսօր արդեն վստահությամբ կարող ենք խոսել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված ձեռքբերումների և հաջողությունների մասին։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք հայ-չինական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

  • Կիսվել: