ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել կազմակերպության բազմաշերտ գործունեությունը բարեգործական և հումանիտար ոլորտներում:

Պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կազմակերպության կողմից իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:



Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

  • Կիսվել: