կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  
 
Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։
 
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Նախագահ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։

  • Կիսվել: