չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մտածում եք՝ մենք պայքարում ենք ոստիկանությա՞ն դեմ․ Գալուստ Սահակյան

Մտածում եք՝ մենք պայքարում ենք ոստիկանությա՞ն դեմ․ Գալուստ Սահակյան

Ի աջակցություն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ են հավաքվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորները: Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ զենք-զինամթերք պահելու մասին ոստիկանության հայտարարությանը նշեց.

«Դրանք անհիմն բամբասանքներ են»:
 
Հարցին՝ ոստիկանությունը անհիմն գործողությո՞ւն է անում՝ փաստեր չունենալո՞վ, Սահակյանն ասաց.
 
«Մտածում եք՝ մենք պայքարում ենք ոստիկանությա՞ն դեմ: Մենք պայքարում ենք արդարության համար»:
 
Նշենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ 

  • Կիսվել: