Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2 անդամի ընտրության հարցն է քննարկվում
Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2 անդամի ընտրության հարցը։
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Անուշ Բեղլոյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։
Տիգրան Մարկոսյանի կենսագրությունը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, իսկ Անուշ Բեղլոյանի կենսագրությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ընդդիմության թեկնածուն ներկա չէ. ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին. նրանք մեկնել են Արցախ ու ՀՀ սահմանամերձ համայքներ:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Տեղեկացնեմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄՊՀ անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։ Թեկնածությունը ներկայացնելու համար ձայնը պետք է տրվեր պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որը սակայն դահլիճում չէ և հետևաբար այս դեպքում գործում է ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածը, ըստ որի, հարցի քննարկումը հետաձգվում է»։