երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել. Մանուկյան

Մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել. Մանուկյան

Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում: Եվ մենք մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե իշխանությունն ու հանրային ինստիտուտները` զգալով իրենց որոշարկված պատասխանատվությունն այս ամենի հետևանքների համար, շուտափույթ չձեռնարկեն կտրուկ միջոցներ, ապա վախենամ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի:

Հանրային համերաշխությունն ու ատելության դրսևորումների բացառումը այլընտրանք չունի, իսկ սա չհասկացողները կամ հասկացող և գիտակցաբար ատելության միջավայր խթանողները կկանգնեն առնվազն պատմության դատի առաջ»:

  • Կիսվել: