շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոտ 5000 երիտասարդ կա, ասում են՝ գնանք, ջարդենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել. Մանուկյան

Մոտ 5000 երիտասարդ կա, ասում են՝ գնանք, ջարդենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել. Մանուկյան

1996-ին մենք մտանք Ազգային ժողովի շենք, մեզ վրա կրակեցին, մենք ժողովրդին հանեցինք: Մենք նորից ենք այս շենք մտնելու, բայց այս անգամ ոստիկանները բացելու են դուռը, և մենք մտնելու ենք: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

՛՛Նույն կերպ ոստիկանները մեզ ուղեկցելու են նաև Կառավարության շենք՛՛,-հավելեց նա:

Մանուկյանի խոսքով՝ շաբաթ օրը կրկին հանրահավաք է լինելու, և հնարավոր է, ըստ նրա, իրավիճակը բերի նրան, որ անհրաժեշտ լինի կատարել կտրուկ գործողություններ:

՛՛Մոտ 5000 երիտասարդ կա, հիասթափվում են, ասում են՝ գնանք, ջարդենք, էս շենքը, էն շենքը վերցնենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել՛՛,-ասաց Մանուկյանը:

 

  • Կիսվել: