Մոտ 2,5- 2,7 մլրդ դրամ կծախսվի հանրաքվեի կազմակերպման համար
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար, ինչպես նախորդ ընտրություններում, կծախսվի մոտ 2,5 – 2,7 մլրդ դրամ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Խոսել ընտրատեղամասերի մասին՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ չեն կարող ասել, թեդ քանիսը կբացեն, միաժամանակ ասաց, որ նախորդ անգամ բացվել էր 2010 ընտրական տեղամաս։
Մուկուչյանի նաև ասաց, որ ժամկետը կարճ է, ուստի առայժմ դժվար է ասել՝ խցիկներ կտեղադրվե՞ն, քանի որ դա մեծ ծավալի աշխատանք է ենթադրում: «Բացի հասարակական կազմակերպություններից, որպես դիտորդներ կարող են ներգրավվել նաեւ կուսակցությունների ներկայացուցիչները, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանական»,- շեշտեց Մուկուչյանը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ նոր իշխանություններն իրեն վստահո՞ւմ են, ԿԸՀ նախագահն ասաց, որ մեծ թվով ընտրություններ են անցկացվել, այդ թվում՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչպես նաև 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ԿԸՀ-ն կատարում է իր լիազորությունները եւ օրենքի շրջանակում կազմակերպում ընտրությունները»։