ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը հրավիրի․ Մատվիենկո

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը հրավիրի․ Մատվիենկո

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս հարցը քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մի բան ենք ցանկանում, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

  • Կիսվել: