չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումից առաջ այն շրջանցելու առաջարկ է արել Երևանի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումից առաջ այն շրջանցելու առաջարկ է արել Երևանի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Երևանին Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չեղարկելու մասին առաջարկ էր ներկայացրել դեռ նախքան ՀՀ խորհրդարանիկողմից դրա վավերացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` պատասխանելով «Лента.ру»-ի հարցմանը։

Հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն պատասխան չի ստացել:
 
«Դա իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հայտնելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման:
 
«Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումներն անտեսվեցին»,-ասվում է մեկնաբանության մեջ։
 
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է ընդունել Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումը։
 
«Եթե Երևանում շահագրգռված են սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, հայկական իրավական համակարգի շրջանակներում դրա հնարավորությունները կան»,- հավելել են գերատեսչությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: