Մոսկվան դրական դինամիկան է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա
Մոսկվան դրական դինամիկան է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները»:
Զախարովան հավելել է, որ դա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը։
Ըստ նրա՝ Մոսկվան բավականին դրական է տրամադրված այդ ձևաչափին, ավելին` կցանկանար վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում: «Մոսկվան վրացական կողմի հետ քննարկելու բան ունի»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


