Ռուսաստանի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլների նկատմամբ կասկածի ենթակա չէ․ Զախարովա
Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսկերպ մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հայտարարությունը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ կղզի կատարած այցն անընդունելի է անվանել և կրկին հայտարարել, որ այս տարածքը պատկանում է Ճապոնիային։
Մասնավորապես՝ Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ։ Ըսռ նրա՝ համապատասխան որոշումներն ամրագրվել են դաշնակից տերությունների պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չեն»,-ասել է նա:
Նշենք, որ Ճապոնիան, իր հերթին, Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը համարում է իր «հյուսիսային տարածքները»։ Այս կղզիների շուրջ տարածքային վեճը շարունակում է մնալ Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտներից մեկը։



